«Առավոտ». Գեներալ Մանվելը բացատրություն է պահանջելու Բալասանյանից
ԱՐԽԻՎ
Գյումրու քաղաքապետարանի թերթի աղբյուրների տեղեկացմամբ, քաղաքապետ Սամվել Բալասանյանն որոշել է ազատվել Վարդան Ղուկասյանի կադրերից մեկից՝ տրանսպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանից, որը ղեկավարում է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը և գեներալ Մանվելի մտերիմներից է:
Քաղաքապետարանցիների ասելով Վարդան Ղուկասյանը, ով մշտապես տիրություն է արել ազատամարտիկներին, նրանց ֆինանսապես օգնել, ԵԿՄ-ին տարածք է տրամադրել, նախքան իր հեռանալը տրանսպորտի բաժնի պետ է նշանակել ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանին, որպեսզի գոնե այս ձևով կարողանա օգտակար լինել հաշմանդամ ազատամարտիկներին: Հաշվարկելով, որ կարելի է 30 անաշխատունակ ազատամարտիկների որպես դիսպետչեր տեղավորել աշխատանքի, նա այս պաշտոնը հանձնել է Յուրա Ալեքսանյանին: Սակայն Գյումրու նորանշանակ քաղաքապետը ԵԿՄ-ի ղեկավարին առաջարկել է իր կամքով հեռանալ: Սա, ըստ թերթի աղբյուրների, հարուցել է գեներալ Մանվելի զայրույթը, քանի որ ԵԿՄ-ն ՏԻՄ ընտրությունների ժամանակ պաշտոնապես սատարել է Սամվել Բալասանյանին: Լուրեր են շրջում, որ գեներալը պատրաստվում է այս թեմայի շուրջ բացատրություն պահանջել պարոն Բալասանյանից:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)