Ասադի զորքերը պնդում են, որ կասետային ռումբեր չեն օգտագործում
ԱՐԽԻՎ
Սիրիական բանակը հերքել է մեղադրանքները, համաձայն որոնց վերջիններս կասետային ռումբեր են կիրառում ապստամբների դեմ պայքարում. հաղորդում է Подробности.ua-ն: «Բանակը չունի այդ տեսակի զինամթերք, այդ հաղորդումները բացարձակ սուտ են»,-այս մասին ասվում էր հայտարաության մեջ, որը հրապարակվել էր երկուշաբթի օրը երեկոյան պետական հեռուստաընկերության եթերից։
Տեղեկությունը, ըստ որի՝ Սիրիայում կառավարական զորքերը ապստամբների դեմ պայքարում կիրառում են կասետային ռումբեր, մի քանի օր առաջ հայտնել էր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։ Կազմակերպության ներկայացուցիչները ենթադրում էին, որ այս տեսակի զինամթերքը Սիրիա կարող էր հասնել Ռուսաստանից։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)