Նիգերիական քաղաքում մեկ օրում 15 պայթյուն է որոտացել
ԱՐԽԻՎ
Նվազագույնը 15 պայթյուն է հնչել երկուշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, նիգերիական մայդուգուրի քաղաքի տարբեր հատվածներում. գրում է
Associated Press-ը:
Քաղաքի բնակիչների խոսքերով՝ Մայդուգուրին մեկ օրվա ընթացքում ենթարկվել է արմատական իսլամիստական Բոկո Հարամ խմբավորման հարձակումներին: Պաշտոնապես իշխանությունները մեկնաբանություններ չեն տալիս քաղաքում տիրող իրավիճակի մասին, սակայն վկաների հաղորդագրությունների համաձայն՝ քաղաքի բոլոր կենտրոնական փողոցները շղթայված են ոստիկանության կողմից:
Պայթյունների արդյունքում զոհվածների և վիրավորների մասին դեռ տվյալներ չկան:
Հիշեցնենք, որ Բոկո Հարամ խմբավորումը, որն արմատական իսլամիստական գաղափարախոսություն ունի, պայքարում է նիգերիական կառավարության դեմ՝ երկրի հյուսիսում մահմեդականներով բնակեցված շարիաթական պետություն ստեղծելու համար:
Սկզբնական շրջանում գրոհայինները սահմանափակվում էին ահաբեկչական գործողություններ կազմակերպելով: Սակայն 2010 թվականից անցել են ոստիկանության և երկրի բանակի հետ ակտիվ զինված բախումների:
AP տվյալներով՝ 2012 թվականից Բոկո Հարամի գրոհայիններն ավելի քան 700 մարդ են սպանել:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)