Berliner Morgenpost. Բեռլինում բողոքող փախստականները զավթել են Նիգերիայի դեսպանատունը
ԱՐԽԻՎ
Բեռլինում երկուշաբթի շուրջ 20 փախստական է ներխուժել Նիգերիայի դեսպանատուն. հայտնում է Berliner Morgenpost-ը:
Եվս շուրջ 40 մարդ մնացել է շենքի մուտքի մոտ: Այս միջոցով նրանք արտահայտել են իրենց բողոքը Գերմանիայից փախստականներին աքսորելու հարցում:
Բողոքի ցույցը դադարեցրել է ոստիկանությունը՝ պղպեղային գազով ցրելով ցուցարարներին: Արդյունքում ձերբակալվել է 4 մարդ: Նրանց մեղադրում էին բնակավայրի անձեռնմխելիության խախտման, կարգը պահպանողներին դիմադրելու և նրանց մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Սակայն դեսպանատան աշխատակիցները հայտնել են, որ բողոքներ չունեն ցուցարարների նկատմամբ և խնդրել են փակել նրանց գործերը:
Ցույցը ցրելուց հետո ավելի քան 120 մասնակիցն երթով հասել է Կրոյցբերգ շրջանում գտնվող փախստականների ճամբար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)