Էրդողանն ու Ահմադինեժադը հրաժարվել են իրար ձեռք սեղմել
ԱՐԽԻՎ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Բաքվում մեկնարկած Տնտեսական համագործակցության կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ընթացքում բոլոր մասնակիցների խմբակային լուսանկարում հրաժարվել են իրար մոտ կանգնել և միմյանց ձեռք սեղմել։
Haberler լրատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ գագաթաժողովի օրակարգում նրանց երկկողմ հանդիպում նույնպես չի նախատեսվում։ Նրանց հարաբերությունները լարված են Սիրիայի ճգնաժամի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով։
Խմբակային լուսանկարվելու ընթացքում շատ առաջնորդներ միմյանց ձեռք են սեղմել, սակայն Ահմադինեժադն ու Էրդողանը միմյանց անգամ չեն մոտեցել։
Տնտեսական համագործակցության կազմակերպության 12-րդ գագաթաժողովին մասնակցում են Ադրբեջանի, Տաջիկստանի, Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի նախագահները, ինչպես նաև՝ 10 երկրների արտգործնախարարներ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)