ԱՄՆ-ում ձերբակալել են ամենափնտրվող նարկոբարոնի դստերը
ԱՐԽԻՎ
Ամն-ում ձերբակալվել է Խոակին Գուսմանի՝ մեքսիկական նարկոկարտելի առաջնորդի դուստրը. գրում է Associated Press-ը՝ հղելով իրավապահ մարմինների անանուն աղբյուրներին:
Աղբյուրները հայտնում են, որ Ալեքսանդրինա Գիզել Գուսման Սալազարը ձերբակալվել է ուրբաթ օրը, երբ փորձել այլ անձին պատկանող անձնագրով մտնել ԱՄՆ: Ներկայումս նրան արդեն ներկայացվել են մեղադրանքներ խարդախության և փաստաթղթերի կեղծման համար:
Նշենք, որ Ալեքսանդրինա Գուսմանն առաջնորդի երրորդ մտերիմ բարեկամն է, ում վերջին ամիսներին ձերբակալում են:
Հիշեցնենք, որ Խոակին Էլ Չապոն ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչության վարկածով համարվում է աշխարհի ամենափնտրվող թմրանյութերի առևտրականը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)