Օլանդը՝ ամենաքիչ ժողովրդականություն վայելող նախագահ
ԱՐԽԻՎ
Նախագահ ընտրվելուց հետո հինգ ամիս անց Ֆրանսուա Օլանդը դարձել է Շառլ դը Գոլի ժամանակներից ի վեր ամենաքիչ ժողովրդականություն վայելող նախագահը. հայտնում է Euromag-ը:
Ֆրանսիական Հանրապետության նախագահի քաղաքական ձախողման պատճառը կարող է դառնալ Ֆրանսիայի առաջին տիկինը: Հենց նրա պատճառով է, որ բազմաթիվ մարդիկ Օլանդին անվճռական են համարում:
Նախագահի մասնավոր կյանքի նկատմամբ հետաքրքրություն առաջացրեց լրագրողներ Քրիստոֆ Ժակյուբիշինի և Ալիքս Բույագեի կողմից գրված գիրքը, որում մեծ ուշադրություն է հատկացված ներկայիս առաջին տիկնոջ սիրային արկածներին: Ըստ լրագրողների տվյալների' Տրիերվեյլերը 20 տարի փորձում էր Օլանդին անջատել ընտանիքից' միևնույն ժամանակ սիրային կապի մեջ լինելով նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանի հետ:
Նշենք, որ Տրիերվեյլերը չի վայելում ժողովրդի սերը, բայց դա նախագահի համար նշանակություն չունի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հանրային գործերի նկատմամբ նախագահը նման վերաբերմունք ունի:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)