Կուբայի իշխանությունները հեշտացրել են արտասահման մեկնելու կարգը
ԱՐԽԻՎ
Կուբայի իշխանությունները չեղյալ են հայտարարել, այսպես կոչված, ելքային արտոնագրերն այն քաղաքացիների համար, որոնք ուզում են արտասահման մեկնել. հայտնում է France Press գործակալությունը՝ հղելով Կուբայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:
Նախկինում կուբացիները, որոնք ծրագրում էին արտասահման մեկնել, ստիպված էին հատուկ թույլտվություն ձևակերպել, իսկ դրա համար նրանց պետք էր հրավերքի նամակ ստանալ այն պետությունից, ուր իրենք ուզում էին մեկնել: Այժմ, միգրացիոն օրենսդրության փոփոխությունների համաձայն՝ կուբացիներին բավական կլինի ունենալ գործող անձնագիր և ելքի արտոնագիր:
Միգրացիոն օրենսդրության ազատականացման շրջանակներում Կուբայի ղեկավարությունը որոշել է 24 ամսով երկարաձգել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կուբացիներին թույլատրվում է գտնվել արտասահմանում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)