Միջնորդությունների վերաբերյալ դատախազը դիրքորոշում հայտնեց
ԱՐԽԻՎ
«Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը շարունակվում է։ Գործի մեղադրող կողմը՝ դատախազ Արթուր Դավթյանը, իր դիրքորոշումը ներկայացրեց նախորդ նիստում տուժող կողմի փաստաբանների կողմից ներկայացված 20 միջնորդությունների վերաբերյալ՝ դրանց հիմնական մասը ներկա դատավարական գործընթացում ոչ անհրաժեշտ կամ ընթացող դատական գործի հետ անմիջական կապ չունենալու պատճառաբանությամբ։ Նա նշեց, որ միջնորդությունների մի մասը վերաբերում է հանցագործության այլ մասնակիցների ներգրավվմանը և այս դատավարության շրջանակների մեջ չի մտնում։
Միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար պաշտպանվող կողմի փաստաբանները խնդրեցին 30 րոպե ընդմիջում։ Սրա վերաբերյալ տուժող կողմի ներկայացուցիչներն առարկություն չներկայացրին, սակայն փաստաբան Վահե Գրիգորյանը նշեց, որ առկա են 6 ամբաստանյալներ և այս դեպքում ինչ է նշանակում միասնական դիրքորոշում ներկայացնել։ Նա նաև նշեց, որ միջնորդությանը պաշտպանվող կողմը ծանոթ է եղել դեռևս նախորդ դատական նիստից և զարմանալի է, որ մինչ այժմ չի ծանոթացել միջնորդություններին։
Այնուամենայնիվ, դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց 30 րոպե ընդմիջում՝ հնարավորություն տալով պաշտպանվող կողմին ծանոթանալ միջնորդություններին և դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)