Ֆրանսիայում տարրական դասարանների աշակերտներին կազատեն հանձնարարություններից
ԱՐԽԻՎ
Տարրական դասարանների ֆրանսիացի դպրոցականները բողոքելու առիթ չունեն. գրում է Комсомольская Правда-ն: Նրանք շաբաթվա մեջ ընդամենը չորս օր են դպրոց գնում, իսկ այժմ Ֆրանսիայի կրթության նախարարությունը մշակել է օրենք, որը, փաստորեն, 11 տարեկան փոքրիկ ֆրանսիացիներին կազատի նաև տնային հանձնարարություններից:
Նոր օրենքի մասին հաղորդագրությունը Ֆրանսիայի կառավարության վերջին շրջանի այն քիչ որոշումներից մեկն է, որը ֆրանսիացիների մեծամասնության հավանությանն է արժանանում: Ֆրանսիայում, և ոչ միայն, տնային հանձնարարություններն ընկալվում են որպես անհավասարության դրսևորում: Աղքատ ծնողների երեխաները հարուստ երեխաների համեմատությամբ անհավասար պայմաններում են գտնվում, քանի որ վերջինները կարող են օգնել իրենց երեխաներին կատարել տնային հանձնարարությունները կամ վարձել մասնավոր ուսուցիչների:
Նոր օրենքը խորհրդարանում քննարկման կդրվի 2013 թվականի հունվարին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)