ՊԵԿ նախագահի տեղակալի աշխատանքից ազատումը կապ չունի «ՍԱՍ»-ում իրականացված ստուգումների հետ
ԱՐԽԻՎ
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց այն տեղեկատվությունը, թե իր նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանի աշխատանքից ազատումը որևէ կապ ունի «ՍԱՍ գրուփ»-ի սուպերմարկետներում իրականացված ստուգումների հետ:
«Ազատումը, փոփոխությունների կատարումն արվում է, որպեսզի ավելի թարմ, ավելի լավ աշխատող կադրերով համալրենք»,-ասաց ՊԵԿ նախագահը, հավելելով, որ այս պահին նշանակումներ չեն լինում, քանի որ իրենք գտնում են, որ հարկավոր չէ:
Խաչատրյանը, պատասխանելով այն հարցին, թե խախտումներ կան «ՍԱՍ-գրուփ»-ում, թե՝ ոչ, նշեց, որ ստուգման ենթակա բոլոր ընկերություններում էլ խախտումներ հայտնաբերվում են:
ՊԵԿ նախագահի փոխանցմամբ՝ այս պահին առողջապահական 6 հիմնարկներ ստուգվում են, ևս 99 հիմնարկում իրականացվում է չափագրում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)