ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Ռասմուսենի գլխավորությամբ այսօր ժամանել է Քաբուլ
ԱՐԽԻՎ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր ժամանել է Քաբուլ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում. հայտնում է Радио Свобода-ն:
Այցի ծրագրով նախատեսվում են բանակցություններ Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի, պետության կառավարության և խորհրդարանի անդամների հետ: Քաբուլում լրագրողների հետ զրույցում Ռասմուսենն ասել է, որ միջազգային հանրությունը չի հրաժարվի աֆղանացիներին օգնել կառուցել իրենց ապագա պետությունը:
ՆԱՏՕ-ի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ աֆղանական անվտանգության ծառայությունները մինչև 2014 թվականի ավարտը ինքնուրույն կվերահսկեն իրադրությունը երկրում: Ընդ որում, Ռասմուսենը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի աֆղանական զինծառայողների և ոստիկանների նախապատրաստման ջանքերը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)