«Արմավիա»-ն կշարունակի իրականացնել չվերթները
ԱՐԽԻՎ
«Զվարթնոց» օդանավակայանը վերսկսում է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան։
Ըստ խոսնակի՝ «Արմավիան» իր ամենօրյա պարտքերը մարում է, և պատրաստ է չվերթներ իրականացնել, իսկ թե ինչու են կասեցվում չվերթները, վերջինս դժվարացավ պատասխանել։
Հիշեցնենք, որ այսօր Lurer.com-ը տեղեկացրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանը պարտքերի պատճառով կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)