Ահաբեկչություն Եմենում. Կա 9 զոհ
ԱՐԽԻՎ
Նվազագույնը ինը զինծառայող է զոհվել ուրբաթ առավոտյան ռազմաբազայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով. հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով զիվորական շրջանակների աղբյուրներին:
Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լի մեքենայով մեծ արագությամբ անցել է մի քանի անցակետերի կողքով և պայթեցրել ինքն իրեն հետևակային բրիգադի դաշտային ճամբարի մոտ:
Իրավապահ մարմինները ողջ պատասխանատվությունը դնում են Ալ Քաիդա միջազգային ահաբեկչական խմբավորման եմենյան թևի վրա, որը հայտնի է «Ալ Քաիդան Արաբական թերակղզում» անունով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)