Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը 

Խաղաղության պայմանագիր՝ Բերձորի միջանցքի բացման դիմա՞ց. Փաշինյանը շտապում է ավարտել «պարտիան»

Վերլուծական

Բերձորի միջանցքի փաստացի շրջափակման ֆոնին կառավարության այսօրվա նիստը աչքի ընկավ ռուս խաղաղապահ զորախմբի դեմ Նիկոլ Փաշինյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հասցեական մեղադրանքներով: Հայաստանի իշխանությունները այլևս չեն էլ թաքցնում, որ վիճակի գլխավոր մեղավոր և պատասխանատու են համարում հենց ռուսական կողմին:

Ուշագրավ է, որ ռուսական կողմից պատասխանը չուշացավ: Նախ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այնուհետև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեցին, որ ռուս խաղաղապահ առաքելությունը կատարում է իր վրա դրված պարտականությունները ողջ ծավալով և նման մեղադրանքները անընդունելի են:

Այս հեռակա կրակոցների փոխանակումից հետո հայտնի դարձավ, որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցել վաղը Մոսկվայում նախատեսված ԱԳՆ նախարարների եռակողմ հանդիպմանը, որի ընթացքում պետք է քննարկվեր ապագայում կնքվելիք խաղաղության պայմանագիրը:

Թեև հայկական կողմը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը, Փաշինյանի այսօրվա խոսքերից պարզ է դառնում, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու գաղափարից իշխանությունները այնուհանդերձ չեն հրաժարվել և ցանկանում են դա անել մինչ տարեվերջ: Մինչդեռ շաբաթներ առաջ ելույթ ունենալով ԱԺ-ում նույն Փաշինյանը հայտարարում էր, որ մինչ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելը գրեթե անհավանական է: Ի՞նչ փոխվեց: Փաշինյանը կրկին օրակարգ է բերում խաղաղության պայմանագիր ստորագրելու թեզը Ռիչարդ Մուրի՝ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: Ավելին, հայկական կողմը բացում է փակագծերը, թե ինչ առաջարկներ է ներառել այդ պայամանագրի տեքստում: Դիցուք՝  առաջարկվել է այսպես կոչված գարանտորների ինստիտուտ, միջազգային կազմակերպությունների, պետությունների կողմից՝ որպես երաշխավոր, այսինքն՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ։ Դա կկարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը։ Նաև առաջարկ է եղել, որ մեխանիզմ ստեղծվի միջազգային դատարան դիմելու։ 

Այսինքն` ակնհայտ է, որ հայկական կողմի առաջարկները հակասում են Մոսկվայի նպատակներին՝ կապված տարածաշրջանում իր դիրքերը ամրապնդելու հետ: Եթե խաղաղության պայմանագիրը կնքվի այս տեսքով, ապա ռուս խաղաղապահները ստիպված են լինելու լքել Արցախը, իսկ նրանց փոխարեն գարանտ են դառնալու այսպես կոչված` միջազգային ինստիտուտները: Փաստացի այն կազմակերպությունները, որոնք 11 օր շարունակ լռում են և աչք են փակում Բերձորի միջանցքի շրջափակման և Ադրբեջանի կողմից՝ ստանձնած պարտավորությունները խախտելու վրա: Սա, սակայն, չի կանգնեցնում Փաշինյանին և թիմակիցներին և, կարծես թե, նրանք հակված են մինչև տարեվերջ ամեն գնով ռուսական կողմին դուրս մղել տարածաշրջանից, համենայնդեպս պաշտոնական հռետորաբանությունը և Մոսկվայի նյարդային արձագանքը հենց այդ մասին է վկայում...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլը
Ամենադիտված