ՆԱՏՕ-ի փոխքարտուղարն Ադրբեջանի ներկայացուցչի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում
ԱստղագուշակՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
«Մենք մտքերի լավ փոխանակում ունեցանք ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության, միջազգային խաղաղության և անվտանգության/էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի ներդրման վերաբերյալ: Ես Ջոանային տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանում (Հարավային Կովկասում - խմբ․) իրավիճակի մասին»,- ուրբաթ օրը Թվիթերում գրել է Հուսեյնզադեն։