Թբիլիսիում ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների ուղղությամբ (տեսանյութ)
ՏեսանյութերԹբիլիսիում խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների ուղղությամբ, որից հետո բախում է սկսվել նրանց և ուժայինների միջև։
Նշվում է, որ ոստիկանությունն օգտագործում է ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։
Մարտի 7-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը օտարերկրյա գործակալների մասին, որի պատճառով հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց։ Ցուցարարները փորձել են մոտենալ խորհրդարանի ծառայողական մուտքին, սակայն ոստիկանները փակել են մուտքը։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, պատգամավորները տարհանվել են Վրաստանի խորհրդարանի շենքից։