Թբիլիսիում ցուցարարները կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց (տեսանյութ)
ՏեսանյութերՎրաստանում օտարերկրյա գործակալների մասին նոր օրենքի դեմ բողոքի ցույցեր են սկսվել: Թբիլիսիում ցուցարարները կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ մարտի 7-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը օտարերկրյա գործակալների մասին, որի պատճառով հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոց։ Ցուցարարները փորձել էին մոտենալ խորհրդարանի ծառայողական մուտքին, սակայն ոստիկանները փակել էին մուտքը։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուժայիններն արցունքաբեր գազ էին կիրառել ցուցարարների դեմ, պատգամավորները տարհանվել էին Վրաստանի խորհրդարանի շենքից։