Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում (տեսանյութեր)
ՏեսանյութերՎրաստանի խորհրդարանի հետևի մուտքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ցուցարարներն սկսել են շշեր ու ձվեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Վերջիններս կիրառել են խլացուցիչ նռնակներ և ջրցան մեքենաներ։
Համացանցում նաև կադրեր են տարածվել, թե ինչպես են ցուցարարները փորձում կոտրել խորհրդարանի բակի դարպասները: