Վրաստանի ՆԳՆ-ն ազատ է արձակել բերման ենթարկված բոլոր ցուցարարներին
ՎրաստանԹբիլիսիում խորհրդարանի մոտ անցկացված ցույցի մասնակիցները, ովքեր մարտի 7-ին և 8-ին բերման էին ենթարկվել վարչական իրավախախտումների համար, ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Վրաստանի ՆԳՆ-ին հղումով։
«Խորհրդարանի հարակից տարածքում մարտի 7-ին և 8-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ՆԳՆ տարբեր վարչությունների կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ձերբակալվածներից մի քանիսը ներկայացել են դատարան։