Ուկրաինան Սաակաշվիլիին վերադարձրեց Վրաստան՝ պատերազմ բռնկելու համար․ Ղարիբաշվիլի
Վրաստան
Պատահական չէ, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 1-ին վերադարձել է երկիր, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա կարծիքով, Կիևը հատուկ վերադարձրեց փախած քաղաքական գործչին, քանի որ Ուկրաինայում հակամարտությունը ծրագրված էր, և նրանք, ովքեր դա ծրագրել էին, «երկրորդ ճակատի» կարիք ունեին։
«Սահակաշվիլին կարող էր հեղաշրջում կազմակերպել և ռազմական գործողություններ սկսել «ճիշտ պահին»։ Այդ ժամանակ Վրաստանը կվերածվեր պոլիգոնի և կդառնար երկրորդ Մարիուպոլը»,- ասել է կառավարության ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ իշխանությունները թույլ չեն տա որևէ «երկրորդ ճակատ», եթե նույնիսկ դրանում շահագրգիռ անձինք լինեն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)