Գնել Սանոսյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են ենթակառուցվածքային ոլորտում համագործակցությանը
ՎրաստանՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում, այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ինչպես նաև Վրաստանի ՏԿԵ նախարար Իրակլի Կարսելաձեն:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը և բարիդրացիական հարաբերություններին առընչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն ու նշված ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմանը: