Բողոքի ցույց Թբիլիսիում՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման
ՎրաստանՄայիսի 10-ի երեկոյան Թբիլիսիում Վրաստանի ԱԳՆ շենքի մոտ տեղի է ունենում ցույց՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման։
Ըստ ականատեսների տեսագրությունների՝ այս պահին շենքի մոտ հավաքվել են պաստառներով մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր կարգախոսներ են վանկարկում, սուլոցներ են արձակում։ Ի թիվս այլոց, հնչում են անպարկեշտ բացականչություններ՝ ուղղված ՌԴ իշխանություններին։
Մայիսի 10-ին Պուտինը հրամանագիր է ստորագրել Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու մասին։ Համաձայն հրամանագրի՝ մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրերի մուտք գործել Ռուսաստան և լքել երկիրը։ Նա նաև հանել է ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան թռիչքների արգելքը, որը գործում էր 2019 թվականից։