Սանոսյանն ու Կախիշվիլին ընդգծել են հայ-վրացական բարեկամական հարաբերություններ խորացնելու կարևորությունը
Վրաստան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵՆ-ից հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու, առկա համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ էներգետիկ և ջրային ոլորտի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը