ՆԱՏՕ-ն և նրա ընդլայնումը դարձել են Ուկրաինայի հակամարտության հիմնական պատճառներից մեկը․ Վրաստանի վարչապետ
ՎրաստանՆԱՏՕ-ի ընդլայնումը և դաշինքին միանալու Կիևի ցանկությունը դարձել են Ուկրաինայում հակամարտության բռնկման հիմնական պատճառներից մեկը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքերը փոխանցում է «Sputnik Ближнее зарубежье» տելեգրամյան ալիքը։
«ՆԱՏՕ-ն և նրա ընդլայնումը դարձել են ուկրաինական հակամարտության հիմնական պատճառներից մեկը»,- ասել է Ղարիբաշվիլին՝ մատնանշելով, որ դաշինքին միանալու հանրապետության մտադրությունը նույնպես դեր է խաղացել։
«Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց հիմա տեսնում ենք հետևանքները»,- ամփոփել է Վրաստանի կառավարության ղեկավարը։