Վրաստանն ակնկալում է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալ մինչև տարեվերջ. Ղարիբաշվիլի
ՎրաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ ակնկալում է, որ երկիրը կստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը, հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։
Նշվում է, որ Ղարիբաշվիլին Շոլցին պատմել է եվրաինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև իրականացվող բարեփոխումների մասին։
«Վարչապետը նաև ընդգծել է Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը և նշել, որ Վրաստանն ակնկալում է այդ կարգավիճակը ստանալ մինչև տարեվերջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։