Բաքուն և Թբիլիսին քննարկել են Արցախի «հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»
ՎրաստանՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել են ադրբեջանա-վրացական քաղաքական խորհրդակցություններ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Քննարկվել են երկրների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Ադրբեջանի Հանրապետության փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը վրացի գործընկերներին տեղեկացրել է Արցախի «հայ բնակչությանը ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի և դրան Երևանի կողմից խոչընդոտելու մասին»։