Վրաստանը պատրաստ է միանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Ղարիբաշվիլի
ՎրաստանՎրաստանը պատրաստ է միանալ իր բարեկամ երկրներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Երկու տարի առաջ երևացին առաջին կոնկրետ արդյունքները Ադրբեջանի և Հայաստանի կարգավորման միջև։ Այդ ժամանակ ես անձամբ ներգրավված էի»,- ասել է Ղարիբաշվիլին վրացական խորհրդարանում։
Նրա խոսքով՝ Թբիլիսին «փայլուն հարաբերություններ» է հաստատել տարածաշրջանի երկրների հետ, որոնք ամրանում ու ամրապնդվում են տարբեր նախագծերի իրագործմամբ։ Ղարիբաշվիլին նշել է, որ ամեն օր ամրապնդվում է համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։