Վրաստանն ու Ռուսաստանն աբխազական երկաթուղու վերականգնման և գործարկման շուրջ չեն բանակցում. Ղարիբաշվիլի
Վրաստան
Վրաստանն ու Ռուսաստանն աբխազական երկաթուղու վերականգնման և գործարկման շուրջ չեն բանակցում։ Այդ մասին ուրբաթ օրը խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս հարցի շուրջ բանակցություններ չկան։ Մենք ոչ մի գաղտնի օրակարգ չունենք: Աբխազական երկաթուղու վերականգնումը հնարավոր է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում»,- ասել է վարչապետը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)