Թբիլիսիի բնակիչները ցրել են գեյ-շքերթը` փախուստի մատնելով դրա մասնակիցներին (տեսանյութ)
ՏեսանյութերԹբիլիսիում պահպանողական շարժման կողմնակիցները խափանել են ԼԳԲՏ փառատոնը՝ Tbilisi Pride–ը։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ «իրավապահները չեն կարողացել ապահովել անվտանգությունը» և, նրանց կարծիքով, կարող են «խոսքը մեկ արած» լինել հարձակվողների հետ։
Պահպանողականներն իրենք են բղավում, որ «պետք է քանդել և ջարդուփշուր անել շուրջբոլորը», փորձել են կոտրել բեմը, ինչպես նաև վառել ծիածանագույն դրոշներն ու ԼԳԲՏ խորհրդանիշները։ Նրանցից մի քանիսը բերման են ենթարկվել։ Փառատոնի մասնակիցներին ավտոբուսներով տարհանել են ամբոխի՝ միջոցառման վայր հասնելուց քիչ առաջ: