Վրաստանի վարչապետը Եվրախորհրդարանի պատգամավորներին կոչ է արել ներողություն խնդրել
ՎրաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եվրոպացի խորհրդարանականներին ասել է, որ ժամանակն է, որ նրանք ներողություն խնդրեն վրաց հասարակությունից՝ վարկաբեկող արշավի համար։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը։
«Մեզ ինչ-որ խորհուրդներով դիմելու փոխարեն՝ նրանք պետք է ներողություն խնդրեն մեր պետությունից և մեր երկրից, հասարակությունից՝ ապատեղեկատվության քարոզարշավին մասնակցելու համար, որ իրենք իրենց թույլ են տվել, որ (Միխայիլ) Սահակաշվիլիին իբր թունավորել է կառավարությունը և, որ նա, իբր, մահանում է», - ասել է նա։
Նրա խոսքով՝ «ժամանակն է փակել այս հարցը»։