Վրաստան կատարած այցերի թվով ՀՀ-ն առաջատարներից է
ՎրաստանՎրաստանի զբոսաշրջության վարչության տվյալներով` 2023 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստան 2 միլիոն 529 հազար 517 միջազգային այցելություն է կատարվել, ինչը գրեթե 76 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ և 21 տոկոսով պակաս` 2019 թվականի ցուցանիշից։ Առաջին վեց ամսում Վրաստան կատարած ամենաշատ այցելությունների եռյակում է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առաջին և երկրորդ եռամսյակում Թուրքիան առաջատար է միջազգային այցելությունների քանակով` 58 հազար 527 այցելություն։
Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղից Վրաստան է կատարվել 577 հազար 632 այցելություն։ Երրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանը՝ 397 հազար 116 այցելությամբ. աճը կազմում է 103 տոկոս, իսկ 2019 թվականի համեմատ՝ 25.2 տոկոսով պակաս։
Չորրորդ տեղում Իսրայելն է, իսկ հինգերորդ տեղն զբաղեցնում է Ադրբեջանը։