Բաթումիում ձերբակալված Մարինա Չոբանյանն ազատ է արձակվել
ՎրաստանԲաթումիում ASTORIA GRANDE զբոսանավի ժամանման դեմ հուլիսի 31-ի բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված Ուկրաինայի քաղաքացի Մարինա Չոբանյանը օգոստոսի 1-ին ազատ է արձակվել, գրում է Aliq.ge-ն։
Չոբանյանի դատավարությունը հետաձգվել է և կկայանա օգոստոսի 7-ին։ Նրա իրավունքները` 6 այլ կալանավորների հետ միասին, պաշտպանում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի ներկայացուցիչը։
Դատարանն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166 (մանր խուլիգանություն) և 173 (ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվել) հոդվածների խախտման համար։
Չոբանյանն իրեն մեղավոր չի համարում և ասել է, որ իրեն ձերբակալել են բողոքի ցույցի ժամանակ այն պահին, երբ ինքը հեռախոսով խոսում էր: