Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թվում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ
Վրաստան
Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թվում այս պահի դրությամբ Հայաստանի քաղաքացիներ չկան։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այս պահի դրությամբ Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան»,- ասաց Բադալյանը:
Օգոստոսի 3-ի ցերեկը Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող Շովի առողջարանում տեղի ունեցած սողանքի հետևանքով քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի տանող ճանապարհի մուտքը, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Վրաստանի իշխանություններն այս պահի դրությամբ հայտնել են 6 զոհի մասին։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան