Միրզոյանը վրացի գործընկերոջն առաջարկել է ՀՀ կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի հարցում
ՎրաստանՕգոստոսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաչայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Նախարար Միրզոյանն առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում: