85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարար FREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներին Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև Մոսկվան Գերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ով Մեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնին Ընդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկ Նեթանյահուի քաղաքական օրակարգը վերանայման կենթարկվի․ Այզենկոտը սկսել է նոր կառավարության ձևավորումը Դատավորը բանտարկեց Մեգանի հորը՝ Թոմաս Մարքլին, իր կոճի մոնիտորը կտրելու համար Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է. Armsport.am Բրիտանացի կատակերգու Դեյվիդ Ուոլիամսը մեղադրվում է դեռահաս աղջիկների սեռական շահագործման մեջ Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին 

Օգոստոսի 10-ի աստղագուշակ

Աստղագուշակ

Խոյ. Օրվա զգացմունքային ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն մասնագիտական գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումներ այցելելիս դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:

Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Ձեր ստեղծագործական ներուժը շատ բարձր է այսօր, դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

Ցուլ. Այսօր ձեր արարքները հնարավոր չի լինի ենթարկել տրամաբանական բացատրության, այդ պատճառով էլ ձեր մրցակիցներն ու հակառակորդներն իրենց զգում են փակուղու առջև: Սա նրանից է, որ դուք առաջնորդվում եք սեփական ինտուիցիայով, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր բան:

Այսօր կստանաք նոր տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով ձեզ շատ օգտակար կլինեն: Շահեկան կլինեն նաև այսօր կնքված գործարքները:

Երկվորյակ. Լավ հեռանկարներ բացող օր է: Ձեր կենսական ներուժն ու այսօրվա տրամադրությունը միանգամայն համահունչ են: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Շրջապատի անվերջ հնչող հաճոյախոսություններում կեղծավորության երանգներ էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել, թե ով ով է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի ֆինանսական մուտքեր, սակայն պետք չէ շտապել ծախսել, քանի որ շուտով կգտնեք դրանց համար ավելի արժանի կիրառություն:

Խեցգետին. Սովորականից ավելի զգույշ եղեք, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում, անիրականանալի պարտավորությունների հետ կապվելու վտանգ կա, որոնք ավելի շատ գլխացավանք կպատճառեն, քան ուրախություն: Ընդհանուր առմամբ, օրն ավելի հարմար է ընթացիկ գործերի վրա կենտրոնանալու համար: Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, հնարավոր են սադրանքներ ազգականների կողմից: Պաշտպանեք ձեր շահերը, բայց աշխատեք կոշտ մեթոդներ չկիրառել:

Առյուծ. Օրը հաջող կլինի, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայրաստիճան զգուշավորություն են պահանջում, այդ պատճառով այսօր չարժե ռիսկի գնալ և վտանգի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի:

Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ ստիպված եք լինելու հոգնեցուցիչ ու ձանձրալի գործերով զբաղվել, երբեմն էլ ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից առաջարկվող օգնությունից, առավել ևս, երբ դա արվում է սրտանց:

Կույս. Այսօր հաջողությունները կախված կլինեն ակնթարթորեն որոշումներ կայացնելու ձեր ունակությունից: Եթե արագ չկողմնորոշվեք, կընկղմվեք մտածմունքների մեջ, հետաքրքիր հնարավորությունները կանցնեն ձեր կողքով և բաժին կհասնեն մեկ ուրիշին: Ցանկալի չէ ռիսկի տակ դնել ձեր գումարները, առավել ևս` մոլեռանդ խաղերով տարվել: Մտերիմների հետ շփումներն այսօր այնքան էլ հաջող չեն ստացվում: Ձեզ նորից սովորեցնում են թե ինչպես ապրել, չնայած որ բոլորը գիտեն` դա ձեզ մոտ այնքան էլ վատ չի ստացվում:

Կշեռք. Այսօր հնարավոր են բարդություններ մասնագիտական դաշտում, զգույշ եղեք գործնական խորհրդակցությունների և բանակցությունների ժամանակ: Այսօր չափից ավելի շատ բան եք ձեզ վրա վերցնում, չեն բացառվում դաշնակիցների և համախոհների հետ տարաձայնությունները: Եթե գործեք ինքնուրույն և զուր ժամանակ չվատնեք դատարկ զրույցների վրա, ապա օրվա ավարտին գոհ կլինեք արդյունքներից: Ընտանիքում հարաբերությունները բավական հակասական են. դուք ամեն ինչ ձեզ վրա եք վերցնում, ինչն էլ նյարդայնացնում է մտերիմներին:

Կարիճ. Օրն առավելապես հարմար է աշխատանքի համար: Դուք բեղմնավոր գործունեություն եք ծավալելու, իսկ ջանքերի դիմաց պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա: Անգամ կենցաղային գործերը ձեզ մեծ հաճույք կպատճառեն: Հնարավոր են ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, իսկ հետո նաև նրանց կողմից որոշակի աջացության ցուցաբերում, ինչը կօգնի ձեզ կարիերայի վերելքի ճանապարհին:

Այսօր դուք հեշտ եք լեզու գտնում մտերմիների հետ, սակայն միշտ չէ, որ ասում եք այն, ինչ մտածում եք:

Աղեղնավոր. Օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը հետզհետե կուժեղանա, և շատ խնդիրներ, որ ծագել էին նախօրեին, բարեհաջող կլուծվեն: Կհայտնվեն նոր դաշնակիցներ ու ընկերներ: Ձեր նպատակամղվածությունը շրջապատի կողմից հարգանքի կարժանանա, և ձեզ սիրով օգնության ձեռք կմեկնեն, եթե դրա կարիքն ունենաք:

Թեև այսօր շատ սիրառատ եք և պատրաստ ռոմանտիկ հարաբերությունների, բայց, բարեբախտաբար, ձեզ կհաջողվի խուսափել թեթևամիտ և հիմար արարքներից:

Այծեղջյուր. Այսօրվանից մեծ սպասումներ մի ունեցեք, այն բավական ձանձրալի կանցնի: Չարժե հույսը դնել արտառոց բաների վրա: Ստիպված կլինեք մանր կենցաղային խնդիրներ լուծել և աննշան դժվարություններ հաղթահարել:

Մի փորձեք փոխել իրավիճակը, ձեր չմտածված քայլերով այն միայն ավելի կվատանա: Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ձեզ վրա ճնշում գործադրել: Չնայած որ դա նրանց չի հաջողվի, այնուամենայնիվ, զգացմունքային անհարմարավետություն կզգաք:

Ջրհոս. Այսօր մի խուսափեք փորձարարություններից, նոր բանն այնքան վտանգավոր չէ, որքան թվում է առաջին հայացքից: Հաջող օր է ձեր մեջ ստեղծագործական ներուժ բացահայտելու համար:

Սա նաև այն օրերից է, երբ ստիպված պիտի լինեք հաշտվել որոշ կորուստների հետ: Կարող են բարդություններ ծագել գործընկերների և մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում, անգամ հնարավոր է, որ կորցնեք վաղեմի դաշնակիցներին: Բացասական միտումների ազդեցությունը հնարավոր կլինի հաղթահարել, եթե կարողանաք փոխել ձեր վարքագիծը և հանդուրժողականություն ցուցաբերեք:

Ձկներ. Օրվա զգացմունքային ֆոնն անկայուն է: Չմտածված ու թեթևամիտ գործողությունների օր է, հաճախ ինքներդ ձեզ չեք կարող բացատրել, թե ինչու գնացիք այս կամ այն քայլին, ուղղակի ցանկություն կա ինչ-որ նոր բան անելու: Մի վստահեք կողքից տրված խորհուդներին, չի բացառվում, որ դրանք արվեն ոչ լավագույն մղումներով:

Օրվա առաջին կեսին դուք նյարդային եք, իսկ ահա երկրորդ կեսին տրամադրությունը կտրուկ կփոխվի, դուք կդառնաք ուրախ և անկեղծ` ոգևորելով շրջապատին և արժանանալով նրա բարեհաճ վերաբերմունքին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարարFREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներինՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև ՄոսկվանԳերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ովՄեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնինՓոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԸնդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկՆեթանյահուի քաղաքական օրակարգը վերանայման կենթարկվի․ Այզենկոտը սկսել է նոր կառավարության ձևավորումըԴատավորը բանտարկեց Մեգանի հորը՝ Թոմաս Մարքլին, իր կոճի մոնիտորը կտրելու համարԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է. Armsport.amԲրիտանացի կատակերգու Դեյվիդ Ուոլիամսը մեղադրվում է դեռահաս աղջիկների սեռական շահագործման մեջՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինԴավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններըԱՄՆ-ում գները շարունակում են աճել․ գնաճը նոր մարտահրավեր է Թրամփի վարչակազմի համարԻնչու՞ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվելՈւկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմում կորցրել է ավելի քան 1,6 միլիոն զինվորՈւկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է հանցավոր խմբավորմանը հովանավորելու մեջՕրվա խորհուրդը․ ինչպես պաշտպանել աչքերը հեռախոսից և համակարգչիցԲերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԻնչ է տեղի ունեցել Արսեն Գևորգյանի խցում․ ՔԿԾ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ-ում 2027-ին կավելանան ստանդարտ հարկային նվազեցումն ու երեխայի հարկային վարկըԱստղագուշակ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին նոյեմբերի 11-ինԹրամփը EEOC-ի թափուր պաշտոնում առաջադրել է Արդարադատության նախարարության պաշտոնյայիՄիրզոյանը և Վիլլե Տավիոն քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԹրամփի վարչակազմը մտադիր է շարունակել Տեխասում սահմանային պատի կառուցումը՝ չնայած դատարանի որոշմանըԲիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համարԻրանը ահաբեկչական է հայտարարել Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերըՓաշինյանն ու Միլատովիչը քննարկել են ՀՀ-Չեռնոգորիա հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր Թունյանը՝ Խաչատրյանին․ Մի բառով կարող եք ամբողջ ասվածի իմաստը փոխելԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադում լեհական հետախուզական ցանց բացահայտելու մասին300հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու ՀայաստանԻսպանիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաստուդիա ուղիղ հեռարձակման ժամանակՓաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղերՍննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենքՊուտինն ու Լուկաշենկոն Աբու Դաբիում քննարկել են եռակողմ բանակցություններըԹիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներՌուսաստանի պատվիրակությունը ԱՄԷ-ում բանակցությունների վայր է ժամանել Դեսպանը նույնպես մտահոգված էր մեր բանտային վատ պայմաններիցՄահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն. ՕրբելյանԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իշխանությունը չարաշահելու մեջՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դիԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջինPolitico-ն բացահայտել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների երկրորդ օրվա քննարկման հավանական թեմանՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումԱրսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվելՆորվեգիայի վարչապետը չի բացառել Պուտինի հետ լրացուցիչ բանակցությունների հնարավորությունըՔննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Իսպանիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը սեպտեմբերին ընդմիջումից հետո
Ամենադիտված