Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

Տիգրան Ավինյանի և նրա մտերիմների անփառունակ «արկածները»

Վերլուծական

Որքան էլ որ Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանը ջանք ու եռանդ չի խնայում երևանցիների մոտ դրական իմիջ ձևավորելու համար, նա և նրա շրջապատը՝ մտերիմները, ընկերները և յուրայինները, պարբերաբար հայտնվում են զավեշտալի, եթե չասենք՝ անփառունակ արկածների մեջ:

Դիցուք՝ վարչական շրջաններ կատարած շրջայցերի, իսկ իրականում PR շոուներից մեկի ժամանակ, լրագրողների տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է քաղաքացիներից մեկն, ուշադրություն չդարձնելով Ավինյանի ոգևորված ճառի վրա, մի անկյունում միզում է։

Ավինյանին բավական  «ջերմ» ընդունեցին նաև այն ժամանակ, երբ վերջինս կրկին PR ակցիայի շրջանակում եկել էր մասնակցելու հայ վրիժառուներին նվիրված՝ Նեմեսիս հուշակոթողի բացմանը: Այն ժամանակ հավաքվածներն այնպես էին սուլում փոխքաղաքապետի ելույթի ժամանակ, որ ելույթն անգամ լսելի չէր:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ով Տիգրան Ավինյանի դասընկերն է և այս բաղձալի պաշտոնին հասել է հենց Ավինյանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո, նույնպես պարբերաբար հայտնվում է նման պատմությունների կիզակետում:

Դիցուք՝ լուրեր էին տարածվել, որ 2022 թվականին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին եւ տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի էին ենթարկել: Ինքը՝ Ղուկասյանը, ոչ հաստատել էր, ոչ էլ հերքել այս պատմությունը: Բացի այդ, վերջինս, կարծես թե, կես դրույքով նաև Տիգրան Ավինյանի մոտ թիկնապահ է աշխատում և իրեն իրավունք է վերապահում գռեհիկ կերպով հարձակվել քաղաքացիների վրա: Դիցուք՝ Երևանի փոխքաղաքապետի Կոնդ կատարած այցից հետո նրան ուղեկցողներն աղմկահարույց-անհարմար իրավիճակում հայտնվեցին. մի քաղաքացի, ավտոմեքենան զայրացած վարելով, երկար ազդանշան տվեց:  Ամենաագրեսիվն իրեն դրսևորեց Սամվել Ղուկասյանը, որը հենց տեղում վարորդին մոտեցավ և վեճի բռնվեց:  Ավինյանի «հանգիստ» կոչից հետո միայն վերջինս խաղաղվեց:

Նույն Սամվել Ղուկասյանը, ում ղեկավարած համայնքն, ի դեպ, աղբի մեջ կորած է, ժամանակ է գտնում ռեստորաններում, Մակարենայի տակ պարելով, թամադայի գլխին ափսեներ կոտրելու համար։

Տիգրան Ավինյանի մտերիմներից մյուսը՝ Շուկայի տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, հայտնվել էր սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ պարզվել էր որ նրա ղեկավարած կառույցում 87 հազար դոլարի չափով պարգևավճար էր բաժանվել:

Տիգրան Ավինյանի մտերիմ շրջապատից է նաև Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը, ով, ի դեպ, ավագանիում, ըստ որոշ տեղեկությունների, հայտնվել է հենց Ավինյանի միջնորդությամբ:  Վարդանյանը հայտնի է միայն նրանով, որ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ սպառնացել էր «հատ-հատ ծամել բոլորի ականջները», դրանից հետո էլ ավագանու նիստերի ընթացքում զբաղված էր տիկ-տոկի համար տեսանյութեր նկարահանելով:

Ավինյանի փոխքաղաքապետ ընկերը՝ Ստեփան Մաչյանը, նույնպես հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում: Մինչ փոխքաղաքապետ նշանակվելը Ստեփան Մաչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր։ Վերջինս ՊՈԱԿ-ում աշխատանքի էր դասավորում իր ծանոթ բարեկամներին: Օրինակ՝ Վահագն Ստեփանյանը Ստեփան Մաչյանի մանկության ընկերն է և նշանակվել էր ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ։ Նարեկ Մկրտչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնում է նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 12-ին։ Մկրտչյանը ևս Մաչյանի ընկերն է։ Ստեփան Մաչյանի ընկերներից բացի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում պաշտոն էր ստացել նաև նրա աներձագի կինը՝ Իզաբելլա Մուրադյանը։

Ավինյանի մտերիմներից ՝ Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանն էլ երկու ամսով կալանավորվել էր՝ «Քովիդի» վերաբերյալ հայտնի գործով: Ընդ որում, քրեական գործը հարուցվել է շատ ավելի վաղ՝ ավելի մեկ տարի առաջ՝ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ, սակայն քննությանը նոր թափ հաղորդվել է միայն վերջերս: Այնուամենայնիվ, շաբաթներ առաջ Սիմոնյանին դատարանն ազատ արձակեց: Շատերի կարծիքով՝ այս քրեական գործը ոչ հեռավոր ապագայում կարող է հասնել նաև իրեն՝ Տիգրան Ավինյանին, քանի որ վերը նշված խախտումները իրականացվել են նրա՝ պարետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:

Ինչպես տեսնում ենք՝ թե՛ Երևանի փոխքաղաքապետը, թե՛ նրա մտերիմ շրջանակները բավականաչափ շեղվել են հեղափոխական ուղղուց և գաղափարներից, կտրվել են ոչ միայն սեփական ժողովրդից, այլ նաև իրականությունից: Կարելի է փաստել, որ եթե սույն պաշտոնյաները գիտակցեին իրենց գործի և զբաղեցրած գործի լրջությունն ու պատասխանատվությունը, նրանք զբաղված կլինեին տքնաջան աշխատելով և նույնիսկ ժամանակ էլ չէին ունենա հայտնվելու նման անփառունակ արկածների կիզակետում...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված