Վրաստանում միջնադարյան վանքի մոտ փլուզում է տեղի ունեցել
ՎրաստանՄցխեթի մերձակայքում գտնվող Շիոմգվիմե միջնադարյան վանքի մոտ՝ Թբիլիսիից 30 կիլոմետր հեռավորության վրա, ժայռի մի մասը փլուզվել է։
Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ժայռի մի մասը փլուզվում և ծածկում վանքի հարակից տարածքը։ Ականատեսների վկայությամբ՝ տեղում գտնվող քաղաքացիներին հաջողվել է ժամանակին հեռանալ այդ վայրից։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։
Պատրիարքարանի մամլո ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն լրագրողներին ասել է, որ «ամեն տարի վանքի մոտ փոքր փլուզումներ են տեղի ունենում»: