Վրաստանում անձրևների պատճառով՝ սողանքներ են տեղի ունեցել. ավերվել են բնակելի շենքեր
ՎրաստանԱրևմտյան Վրաստանի Գուրիայի շրջանում անդադար տեղացող անձրևի հետևանքով` ավերվել է տասը բնակելի շենք, վնասվել են կամուրջներ և ճանապարհներ, փնտրում են անհետ կորած դեռահասին, ուրբաթ լրագրողներին ասել է Լանչխուտայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ալեքսանդր Սարիշվիլին, գրում է Interfax-ը։
«Մի քանի գյուղերում չդադարող անձրևը սողանքների պատճառ է դարձել: Հատկապես տուժել է Ջիհանջիրի գյուղը, որտեղ փնտրում են անհետ կորած դեռահասին: Հայտնի է սողանքի հետևանքով ավերված տասը բնակելի տների մասին»,- ասել է գյուղապետը:
Նա նաև զեկուցել է չդադարող տեղատարափի մասին, որը թույլ չի տալիս ամբողջությամբ սկսել վերականգնողական աշխատանքները և գնահատել աղետի հասցրած վնասի չափը։
Իրավիճակը ծանր է նաև ծովափնյա Քոբուլեթիում, որտեղ ուրբաթ գիշեր անձրևի պատճառով՝ հեղեղվել են բնակելի շենքերի առաջին հարկերը։
Օգոստոսի սկզբին Շովի լեռնային հանգստավայրի Ռաչայի շրջանում տեղի է ունեցել սողանք, որը խլել է 31 մարդու կյանք, ևս երկու դեռահասների որոնումները շարունակվում են։