Վերին Լարսում կուտակումներ են․ 1000-ավոր բեռնատարներ հերթի մեջ են
Վրաստան
«Վերին Լարսի» անցակետում հազարից ավելի մեծ բեռնատարների կուտակումներ են: Այդ մասին հայտնել են Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի մամուլի ծառայությունից, փոխանցում է Sputnik Վրաստանը։
«Հերթում սպասում է 1214 բեռնատար մեքենա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի կառավարության որոշմամբ՝ նախօրեին անցակետում սկսել են գործել արտահանման ճկուն մաքսատուրքեր՝ կապված ռուբլու փոխարժեքի հետ, որն էլ մեծ բեռնատարների կուտակումներ են առաջացրել, պարզաբանել են կենտրոնական կոմիտեից։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)