Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

ՔՊ-ականների տունը «կռիվ է ընկել». ի՞նչ չեն կիսել կարկառուն հեղափոխականները

Վերլուծական

Որքան էլ որ ՔՊ ներսում փորձում են տպավորություն ստեղծել, որ ներթիմային որևէ լարվածություն տեղ չունի հեղափոխականների շրջանում, մի բան ակնհայտ է` վերջին շրջանում ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ չեն թաքցնում նույնիսկ միմյանց հանդեպ ունեցած անհարգալից վերաբերմունքը:

Դիցուք՝ շաբաթներ առաջ համացանցը զարմացրել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի գրառումը, որտեղ նա, ըստ էության, ծաղրում էր իր ղեկավարի՝ Անահիտ Ավանեսյանի հայտնի աղային ռեֆորմը:   Նա ֆեյսբուքյան իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որը տիկ-տոկից է, և արել է տիկտոկեր։ Տեսանյութում տիկտոկերը հանրային սննդի օբյեկտում է, և երբ ձեռքն է վերցնում աղամանը, դիմացը «հայտնվում» է Անահիտ Ավանեսյանը։ Տեսանյութը փոխնախարարը վերնագրել է ․ «Աղի իրազեկման միջազգային շաբաթվա ամենադիպուկ վիդեոն»։ Զարմանալի է, որ մի ամբողջ գերատեսչության փոխնախարար տիկ-տոկյան տեսանյութը, ոչ միայն որակում  է ամենադիպուկը, այլև այդ կերպ, ըստ էության, միանում է նախարարի՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծի վերաբերյալ արված հումորներին։

Շաբաթներ առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի ընթացքում բավական կոշտ զրույց ստացվեց պատգամավոր Բաբկեն Թունյանի և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջև: Թունյանը բառացիորեն ասաց հետևյալը՝ եթե ԱԺ բերվում է որևէ նախագիծ, պետք չէ մեզ հիշեցնել, թե վարչապետը ինչ է ասել այդ մասին: Թերևս այսպես նա սթափեցնում էր նախարարին, ով հաճախ է հղում անում վարչապետի այս կամ այն խոսքին:

Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այն համոզմանն է, որ «հատկապես կառավարությունն ու առողջապահության նախարարությունը պետք է տիտանական ջանքեր գործադրեն (պարզապես այլ բանով չզբաղվեն), որ պատվաստումների հարցը լուծեն:Այս մասին Թորոսյանն ասել էր լրատվականներից մեին տված հարցազրույցում: Դա փաստացի քննադատություն էր Ավանեսյանի հասցեին: Թորոսյանի քննադատությունը, սակայն, Ավանեսյանն այսպես է մեկնաբանում. «Մյուս բոլոր հիվանդությունները կամ, օրինակ, կապիտալ շինարարության ծրագրերը, նույնպես ուշադրություն են պահանջում»: Ուշագրավն այն է, որ Թորոսյան-Ավանեսյան հակամարտության մեջ Թորոսյանը, կարծես թե, արդեն բաց է խաղում: Նա Ավանեսյանին քննադատում է արդեն ոչ թե միջնորդավորված, տարբեր սորոսական խողովակների միջոցով, այլ իր իսկ անունից: Սա նշանակում է, որ նախկին նախարարը գնում է վա-բանկ: Մյուս կողմից` ուշագրավ է, որ Ավանեսյանը հիշատակում է կապիտալ շինարարության ծրագրերը: Դեկտեմբերի 1-ից ՊՎԾ-ն ընդլայնում է իր ներգրավվածությունը մեծածավալ շինարարական ծրագրերի վերահսկողության գործում, իսկ ԲԿ-ների կապիտալ շինարարությունն ավելի քան մեծածավալ է: Ստուգումները կարող են տարածվել նաև նախկին ղեկավարների օրոք իրականացրած ծախսերին:

ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ արդեն 2021-ին պաշտպանական գերատեսչությունում հաստատվել է բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որի տրամաբանության մեջ մշակվել է պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգ՝ պատրաստ շրջանառության, սակայն այն բովանդակային առումով Պապիկյանի համար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել: Սա բացահայտ քայլ էր այդ նախագիծը կազմած հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այգին:

Մամուլը գրել էր, որ ՝ լարավածություն կա Նիկոլ Փաշինյանի մտերիմ՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ու մյուս թիմակիցների միջև: Հակոբ Սիմիդյանը, ըստ որոշ տեղեկությունների, նախարար նշանակվելուց հետո գրեթե ոչ ոքի հետ չի շփվում:

Նույն մամուլի տեղեկությունների համաձայն` Դիլիջանում ամիսներ առաջ տեղի ունեցած ՔՊ-ականների  հավաքույթը ավարտվել է ծեծկռտուքով: Մասնավորապես,  դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել: Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես, ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետն սկսել են հարձակվել իրար վրա ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել «կռվարարներին»:

Սյունիքում ՔՊ-ականների միև գզվրտոցը շարունակվում է, մարզի տարածաշրջաններն ի սկզբանե ներքին բաժանման են ենթարկել, դիցուք` Կապանը հարակից համայնքներով Դավիթ Դանիելյանի կուրացիայի տակ է, Գորիսը` Արմեն Խաչատրյանի, Մեղրին՝ Նարեկ Ղահրամանյանի: Սակայն Դավիթ Դանիելյանը խախտել է պայմանավորվածությունը եւ վերջերս սկսել է շրջել Գորիսի համայնքներով, ինչը բնականաբար դուր չի եկել նրա թիմակիցներին: 

Սակայն, սա Սյունիքում գրանցված միակ գզվրտոցը չէ: Շաբաթներ առաջ Սյունիք կատարած այցով Նիկոլ Փաշինյանը խաթարել է տեղի ՔՊ-ականների անդորրը, նրա այցից հետո ՔՊ անդամ չհանդիսացող մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ տեղի որոշ ՔՊ-ականների փոխհարաբերություններն ավելի են սրվել: Իսկ ՔՊ-ականները չեն մարսում, որ Փաշինյանը գոհ է մարզպետից եւ Սյունիքում ստեղծված մթնոլորտից, այցի ընթացքում էլ գովեստի խոսքեր չի խնայել նրա հասցեին։ ՔՊ-ականները նախ փորձել են Փաշինյանին տրամադրել իր սիրելի մարզպետի դեմ, որ մարզպետից դժգոհողների պակաս չկա մարզում։ Առաջիններից մեկը «քար է նետել» Կապանի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն, ՔՊ անդամ Քրիստինե Պետրոսյանը, ում մարզպետն ազատել է պաշտոնից 2022թ․ ապրիլին, քանի որ նրա հետ պայմանագիր էր կնքվել մեկ տարի ժամկետով։ Դատարանը մերժել է Պետրոսյանի դիմումը` նրան չի վերականգնել աշխատանքում։ Երկու օր առաջ Քրիստինե Պետրոսյանը հայտարարել է, որ «Ղուկասյանն իր բանդայով» դուրս է եկել իր դեմ։ Տիկնոջ խոսքով՝ մարզպետը փորձում է թուլացնել Նիկոլ Փաշինյանին՝ աշխատանքից ազատելով ՔՊ-ականներին։ 

Ռոբերտ Ղուկասյանի նյարդերն էլ տեղի են տվել, եւ նա Ֆեյսբուքի իր էջով մի զայրացած գրառում է արել` պատասխանելով աշխատանքից ազատված կնոջը․ «Թող ոչ ոք չփորձի ինձնից առավել պետականամետ, կառավարության ու ՀՀ վարչապետի ծրագրերին, որդեգրած քաղաքականությանը համահունչ գործելու ջատագով երեւալ։ Ի՞նչ եմ արել կամ անում Սյունիքի զարգացման ու անվտանգային միջավայրի համար, գիտեն բոլորը, ովքեր հետաքրքրված են, սրտացավ ու մասնակից են այդ ամենին ու օր առաջ ուզում են համատեղ ջանքերով մի քար դնել՝ ամուր Սյունիք ունենալու համար։ Ընդ որում, Սյունիքի բոլոր մակարդակների կառավարման օղակները երբեք այսքան միասնական չեն եղել ու համագործակցված աշխատող, ինչպես վերջին մեկուկես տարում»։ Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ Քրիստինե Պետրոսյանը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի մտերիմներից է, պատգամավորը գործազուրկ դարձած կնոջը տեղավորել է հուշարձանների պահպանության տեսչությունում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված