Վրաստանի խորհրդարանը չի կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահ Զուրաբիշվիլուն
ՎրաստանՎրաստանի խորհրդարանի 100-ից պակաս պատգամավորներ են կողմ քվեարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնանկությանը, ուստի իմփիչմենթը չի կայացել։
Ըստ քվեարկության արդյունքների՝ նախագահի պաշտոնանկությանը կողմ է եղել 86 պատգամավոր, դեմ՝ մեկը։ Նախագահին իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր ստանալ առնվազն 100 ձայն 150-ից կամ խորհրդարանի երկու երրորդի աջակցությունը:
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր հայտարարել էին քվեարկությանը չմասնակցելու մասին, իշխող կուսակցության նախաձեռնած նախագահի իմփիչմենթը անվանել են «կրկեսային շոու» և Վրաստանի ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրները կոծկելու փորձ։