Վրացական հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» համար
Վրաստան
Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը (ՀԸ) ներողություն է հայցում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին եթերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործած տեսանյութի և տեղեկատվության համար:
Ըստ ՀԸ-ի տարածած հաղորդագրության՝ հաղորդման ընթացքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործել է՝ սոցիալական ցանցերից վերցված և երրորդ անձի կողմից պատրաստված ենթագրերով տեսանյութ:
«Պատշաճ ուշադրություն չի դարձվել պատմականորեն վիճահարույց տեղեկություններ հաղորդող անգլալեզու ենթագրերի բովանդակությանը, ինչի համար «Մթավարի արխի»-ին ներողություն է խնդրում և ափսոսանք հայտնում։ Այդ իսկ պատճառով նշված տեսանյութը հեռացվել է մեր սոցիալական ցանցերից և կայքից»,- նշել է ՀԸ-ն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)