Վրաստանում գնահատել են Եվրամիությանն անդամակցելու երկրի հեռանկարները
Վրաստան
Վրաստանը առաջիկա տարիներին մեծ աշխատանք պետք է կատարի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու վերջնական նպատակին հասնելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր վերջնական նպատակը, իհարկե, ԵՄ-ին լիարժեք ինտեգրումն է, Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը, ինչը շատ ավելի մեծ ջանքեր կպահանջի։ Սա երկար գործընթաց է»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը։
Նրա խոսքով, Վրաստանի նախապատրաստումն ու Եվրամիություն մտնելը հնարավոր չէ կարճ ժամանակում իրականացնել։
Մինչ այս ԵՀ-ն առաջարկել էր Վրաստանին տրամադրել ԵՄ թեկնածուի կարգավիճակ։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան