ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Վրաստան
ՎրաստանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն՝ ծովակալ Ռոբ Բաուերի գլխավորությամբ, հինգերորդ երկօրյա այցն է կատարում Վրաստան, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանը հինգերորդ անգամ է ընդունում ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեին։ Այցի ընթացքում կոմիտեի անդամները կծանոթանան «Դիդգորի-2023» միջգերատեսչական կոմանդո–շտաբային զորավարժությունների ընթացքին և կանցկացնեն ռազմական կոմիտեի լիագումար նիստ», - ասված է հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրագույն ռազմական մարմնի պաշտոնական այցը Վրաստան ևս մեկ անգամ հաստատում է ՆԱՏՕ-ի անսասան աջակցությունը երկրի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան նկրտումներին։