Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

Հայ-ռուսական դաշինքի ցանկացած այլընտրանք նոր կորուստներ է բերելու Հայաստանին

Վերլուծական

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ստիպում է հանգել մի եզրակացության, որ լարված արտաքին և ներքին  քաղաքական զարգացումներ են սպասվում, որոնք «թանկ» են նստելու ոչ միայն հայաստանցիների վրա, այլև աշխարհասփյուռ հայությանը ևս երանելի օրեր չեն սպասվում: Ակնհայտ է, որ Արևմուտքի կողմից տարվում է Հայաստանը Ռուսաստանից պոկելու, անջատելու անթաքույց քաղաքականություն և հոժարակամություն, որով ՀՀ իշխանությունները կուլ են տալիս խայծը, չի վրիպում նաև պաշտոնական Մոսկվայի հայացքից: Ինչ արժի միայն այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանություններն ամիսներ շարունակ դեմարշ են կազմակերպում և վարչապետի մակարդակով չեն մասնակցում ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպված հանդիպումներին, փոխարենը՝ Բրյուսելից Երևան չեն վերադառնում:

Վերը նշված նպատակին հասնելու համար Արևմուտքը մշտապես օգտագործում է նույն մեխանիզմներն ու տեխնոլոգիաները: Դիցուք, ընդամենն օրեր առաջ Սասնա Ծռեր շարժումը երթ էր կազմակերպել Երևանի կենտրոնում, որի գլխավոր մեսիջն առաջին հայացքից ավելի քան հայրենասիրական է և ականջահաճո՝ «երկիրը պետք  է փրկվի վերջնական թրքացումից»: Միևնույն ժամանակ ակնհայտ էր, որ երկիրը, ըստ երթի, կազմակերպիչների պետք է «փրկվի» Արևմուտքի պատրոնաժի տակ և երթի ժամանակ ԱՄՆ դրոշների բազմազանությունը, ահավասիկ, դրա մասին է վկայում: Եվ հենց այստեղ է, որ ակնհայտ զուգահեռներ են ի հայտ գալիս այն պրոցեսների հետ, որոնք տեղի ունեցան Վրաստանում՝ Վարդերի հեղափոխությունից հետո և Ուկրաինայում՝ Մայդանից հետո:  

Բոլոր ժողովրդական շարժումներն էլ, այդ թվում՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը մատուցվում են հայրենասիրական «սոուսի» տակ և հենվում են ժողովրդական լայն շերտերի աջակցության վրա: Օրինակ՝ Վարդերի Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր։ Վրաստանի քաղաքացիները դուրս էին եկել փողոց իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով: Իսկ այժմ ամենաուշագրավը: Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին իր հուշերում վկայում է, որ նույնիսկ հեղափոխության անվանումը տվել է ամերիկյան «CNN» հեռուստաընկերության լրագրող Ռայան Չիլկոտը, որը հարցազրույցների միջոցով ներկայացրել է Վրաստանում կատարվող իրադարձությունները: Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ մինչև Վարդերի հեղափոխությունը, ընդամենը երեք ամսվա ընթացքում Սորոսի հիմնադրամները վրացական ընդդիմությանը փոխանցել են շուրջ 42 միլիոն դոլար:  Թե ինչ եղավ ընդամենը մի քանի տարի անց՝ 2008-ին, հիշում ենք բոլորս՝ պատերազմ ՌԴ հետ, որի արդյունքում Վրաստանը կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան:

Գանք Ուկրաինա` Եվրոմայդան, կամ ինչպես այլ կերպ են անվանում՝ Արժանապատվության հեղափոխություն: Այստեղ էլ ուկրաինական ընդդիմությունը կոչ էր անում դուրս գալ փողոց և պահանջել Վիկտոր Յանուկովիչից կնքել եվրոասոցացման պայմանագիր:  ԱՄՆ պետքարտուղարությունը շտապել էր իր աջակցությունը հայտնել ընդդիմադիրներին, բացի այդ, բոլորն էլ հիշում են, թե ինչպես էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը թխվածքաբլիթ բաժանում ցուցարարներին: Ըստ այդմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Եվրոմայդանի հիմնական շահառուն հենց Արևմուտքն էր: Թե ինչ եղավ հետո՝ նույնպես գաղտնիք չէ: Ուկրաինան կորցրեց Ղրիմը, ընթացիկ պատերազմի արդյունքում՝ չնայած Արևմուտքի ֆինանսական և ռազմատեխնիկական աջակցությանը, արդեն իսկ կորցրել է Դոնեցկն ու Լուգանսկը և, կարծես թե, տարածքային կորուստներն այդքանով չեն ավարտվելու:

2018-ին Երևանում հարյուր հազարավոր քաղաքացիներ պայքարում էին ավելի արժանապատիվ կյանքի համար: Մինչդեռ արդյունքը հինգ տարի անց արժանապատվության հետ որևէ աղերս չունի՝ ՌԴ հետ դաշնակցային  հարաբերությունների զրոյացում, պատերազմ, խայտառակ կապիտուլյացիա, Արցախի կորուստ, հարյուր հազարավոր փախստականներ, անվտանգային լրջագույն խնդիրներ ՀՀ–ի համար: 

Այս երեք դրվագները միավորող մի շարք առանձնահատկություններ կան։ Նրանք բոլոր էլ ի հայտ էին գալիս հայրենասիրական հողի վրա, այնուհետև շատ արագ  վերածվում արևմուտքի կողմից վերահսկվող և կառավարվող պրոյեկտների և ինչպես տեսնում ենք՝ հետևանքն էլ երեք դեպքում նույնն է՝ պատերազմներ, կորցրած տարածքներ, խեղված ճակատագրեր: Այդ իսկ պատճառով այսօր Երևանի փողոցներում հնչող՝ երկիրը արևմուտքի օգնությամբ փրկելու կոչերը և ՀՀ իշխանությունների կողմից՝ «վեկտոր փոխելը» առնվազն մտահոգություն են առաջացնում: Եթե ՀՀ իշխանություններն իրապես ցանկանում են լուծել ՀՀ գլխին դամոկլյան սրի պես կախված անվտանգային խնդիրները, որոնք հենց իրենք էլ ստեղծել են Արևմուտքի ասեղը թելելով, ապա պետք է գիտակցեն, որ ՌԴ–ի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը պարզապես այլընտրանք չունի, իսկ այլընտրանք գտնելու ցանկացած փորձ բերելու է միայն նոր կորուստների․ վերը բերված օրինակներն ասվածի վառ ապացույցն են: Մնում է սովորել պատմությունից դասեր քաղել:

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված