Ռուսաստան-Վրաստան սահմանին ավելի քան 700 տրանսպորտային միջոց է կուտակվել
ՎրաստանԱվելի քան 700 միավոր տրանսպորտային միջոց մնացել է Ռազմավիրական ճանապարհին, որը փակ է եղանակի վատթարացման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի պետավտոտեսչությունում։
«Ընդամենը հերթում կա ավելի քան 600 մեծաբեռնատար և 100 միավոր մարդատար ավտոտրանսպորտ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ճանապարհը եղանակային պայմանների վատթարացման պատճառով նոյեմբերի 19-ից փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի հետ։ «Կազբեգի-Վերին Լարս» գործող անցակետը միակն է վրաց-ռուսական սահմանին։
Ռուսական հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով: