Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է
ՎրաստանՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Լանջիկ-Մաստարա և Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Սպիտակի ոլորաններում, Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր», Լանջիկ-Մաստարա, Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհներին, Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։