Հուլիսից սեպտեմբեր ամիսներին Հայաստան է եկել Վրաստանի ավելի քան 100 հազար բնակիչ
ՎրաստանԵրրորդ եռամսյակում (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր) վրացիները արտասահման մեկնել են գրեթե 820 հազար անգամ։ Սա 18,9%-ով ավելի հաճախ է, քան նախորդ տարի։
Հաղորդվում է, որ այցելությունների մեծ մասը եղել է Թուրքիա՝ 41,5%: Հայաստանը երկրորդ տեղում է՝ 16,0%։ Հաջորդը Ռուսաստանը՝ 14,4% և ԵՄ երկրները՝ 14%։
Sputnik Գրուզիան հայտնում է, որ վրացիներն ամենից հաճախ մեկնել են Թուրքիա (279,5 հազար այցելություն) և Հայաստան (107,6 հազար այցելություն)։
Ճանապարհորդների հիմնական տարիքը 31-ից 50 տարեկանն է։
Ընդհանուր առմամբ, ճանապարհորդներն արտասահմանում ծախսել են 219 մլն դոլար, ինչը 7,1%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Ուղևորությունների հիմնական նպատակը գնումներն են: