Վրաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին
ՎրաստանԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների նախագահներ Սահիբա Գաֆարովան և Շալվա Պապուաշվիլին։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, զրույցի ընթացքում երկու երկրների խորհրդարանների միջև երկկողմ համագործակցության հետ մեկտեղ նշվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության հաջողված եռակողմ ձևաչափը։
Գաֆարովան ընդգծել է, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա. «Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, և մենք հավատում ենք, որ շուտով խաղաղության պայմանագիրը կստորագրվի»,-ասել է նա։
Պապուաշվիլին հաջողություն է մաղթել Ադրբեջանին առաջիկայում սպասվող ընտրություններին և նշել, որ Վրաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին։